Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Որ անվճար է, էդ լավ է, բայց...

Որ անվճար է, էդ լավ է, բայց...
27.11.2012 | 18:03

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որոշմամբ այսուհետ ծննդատանը տեսակցությունները դառնալու են անվճար: Փաստորեն, ծննդկանի հարազատներն այսուհետ ստիպված չեն լինի ամեն անգամ իրենց նորածնին ու նրա մայրիկին տեսնել միայն համապատասխան գումար վճարելուց հետո: Ի դեպ, որոշ հիվանդանոցներում յուրաքանչյուր անձի համար նախատեսված 2000 դրամ մուտքի թույլտվությունն ամենից շատ նյարդայնացնում է հատկապես ընտանիքի անդամներին, քանի որ օրվա մեջ նրանք մի քանի անգամ են գնում հիվանդանոց ու ստիպված են ամեն անգամ «մուծվել»: Լավ է, որ նախարարությունը, ի վերջո, կարողացավ այս արատավոր երևույթին վերջ դնել, սակայն մի հարց դեռ բաց է մնում:

Եթե վճարի պարագայում ծննդկանի սենյակում բավականին երկար ժամանակով շատ մարդիկ են լինում, ինչը կարող է փոքրիկի ու իր մայրիկի համար բազմաթիվ հիվանդությունների աղբյուր դառնալ, ապա անվճարի պարագայում մարդկանց թվի կրկնապատկման առումով ռիսկը կրկնակի մեծ է: Առավել ևս երբ մի սենյակում մի քանի ծննդկան կա: Այսինքն, հսկողություն պետք է սահմանվի նաև, որ հիվանդասենյակներում այցելուների հոծ «բազմություն» չհավաքվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ